Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղջիկը միայնակ մեքենայով արկերի պայթյունների տակ հասել էր Հադրութ , բուժկետերից մեկում գտել եղբորը. Հարություն Մնացականյան
Գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյան գրում է.
«Հուսով եմ ճիշտ կհասկանաք ինձ։ Չեմ հեգնում , ոչինչ չունեմ Զենֆիրայի և իր ֆանատների դեմ , հատկապես այն երեխայի։ Ամբողջ էջս տարբեր օգտատերերի կողմից տարածվող այն տեսանյութն է, երբ մի երեխա համերգի ժամանակ վազում է բեմ փաթաթվում երգչուհուն և լացում։ Բոլորը տարածում են այդ տեսանյութը, հուզված տողեր գրում , էմոցիոնալ արտահայտություններ անում։ Եթե մենք ապրեինք ուրիշ երկրում , օկ , ինձ համար էլ գուցե wow կլիներ , բայց...
Վերջին տարիներին մեր շուրջը շատ ավելի հուզական դեպքեր են լինում , ու գովասանքի արժանի. 2 տարի առաջ ընտանիքին փրկելու համար 12տարեկան երեխան բոլորին նստեցրել էր մեքենան ու 350 կմ , բլոկադայի ,սննդի ու վառելիքի դեֆիցիտի պայմաններում վարելով բերել էր ՀՀ անվտանգ վայր։ 44-օրյայի ժամանակ իմ ծանոթ դեռահաս, նոր վարորդական իրավունք ստացած , դեռ նորմալ փորձ չունեցող աղջիկներից մեկը , լսելով եղբոր վիրավորվելու լուրը , միայնակ մեքենայով արկերի պայթյունների տակ հասել էր Հադրութ , բուժկետերից մեկում գտել եղբորը , նստեցրել մեքենան և հասցրել հոսպիտալ։ Նման դեպքեր տեսնելիս միշտ հիշում եմ «Բրոնքսյան պատմություն ֆիլմից մի հատված։ Չգիտեմ ինչու , որոշեցի այս ժամին մտքերովս կիսվել, որի համար ներողություն եմ խնդրում։