Շիրակի մարզում խոշոր ավտովթարից մարմնական վնասվածքներ ստացած 7 քաղաքացուց 3-ը անչափահասներ են
Հասարակություն
19:03 06/07/2025
Հայաստան

Շիրակի մարզում խոշոր ավտովթարից մարմնական վնասվածքներ ստացած 7 քաղաքացուց 3-ը անչափահասներ են

Հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կան բուժօգնության դիմած քաղաքացիներ։

«Դեպքը տեղի է ունեցել Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհի 5-րդ հատվածում։ Պարեկները վթարի վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը քաղաքացիները փորձել են քարշակի միջոցով հեռացնել դեպքի վայրից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի 27-ամյա Հռիփսիմե Օ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բուժօգնության տեղափոխված անձանց ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շիրակի մարզում խոշոր ավտովթարից մարմնական վնասվածքներ ստացած 7 քաղաքացուց 3-ը անչափահասներ են