Գուրգեն Արսենյանը կանչվե՞լ է ՌԴ ԱԳՆ
Քաղաքական
16:47 07/07/2025
Հայաստան

Գուրգեն Արսենյանը կանչվե՞լ է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը եղել է ՌԴ ԱԳ նախարարությունում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հրապարակելով տեսանյութ։ Ըստ աղբյուրի, տեսախցիկները  ֆիքսել են, որ Արսենյանը ԱԳ նախարարությունում եղել է անցած ուրբաթ։

Ըստ աղբյուրի, նա «նկատողություն» է ստացել ռուս պաշտոնյաների որոշ հայտարարությունների կապակցությամբ, որոնք Հայաստանում որակվել են որպես «ներքին գործերին միջամտություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գուրգեն Արսենյանը կանչվե՞լ է ՌԴ ԱԳՆ