Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. Միքայել սրբազանի պաշտպանների թիմ
Իրավունք
11:34 07/07/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել ...։»:

Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. Միքայել սրբազանի պաշտպանների թիմ