Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե այս համաչափությունն է, ենթադրվում է, որ ձեզ այդքան աշխատակիցներ պետք չեն. Ավինյանը դժգոհում է քաղաքացիներին քիչ տուգանելուց
«Դուք ձեր մոտավորապես 70 աշխատակիցներով հաշվարկվող ժամանակաշրջանում մոտավորապես կազմել եք 2300 արձանագրություն, իսկ մեր վարչական շրջաններն իրենց մոտ 300 աշխատակիցներով 1300 արձանագրության չի հասնում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայություն Արամ Գյուլզադյանը զեկցուցեց, թե մեկ ամսում քանի խախտում են հայտնաբերել սննդի, առևտրի, շինարարության, շենք շինությունների ոչ նպատակային օգտագործման և այլ խախտումների վերաբերյալ։
Ավինյանը հայտնեց, որ իրեն մտահագում է վիճակագրական թվերը։
«Եթե այս համաչափությունն ունենք, ենթադրվում է, որ ձեզ այդ քանակի աշխատակիցներ պետք չեն, որովհետև այդ աշխատակիցները, մոտավարոպես մի քանի անգամ ավելի պակաս հասարակական կարգի պահպանության աշխատակիցների տված արդյունքից էականորեն պակաս արդյունք են տալիս։ Հետևապես, հարգելի գործընկերներ,կամ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կամ աշխատելաոճը պիտի փոխվի»,-հայտարարեց Ավինյանը։
Նա փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին առաջարկեց հարցը վարչական շրջաններիղեկավարների հետ համատեղ քննարկեն։
«Որավհետև, երբ թվերը նայում ես, տպավորություն է, որ վարչական շրջանի գործառույթներում էս պրոցեսում շատ մեծ անելիք չկա, որովհետև բավական մեծ թվով աշխատակիցներ հատուկ էս տեսակի գործառույթների համար, բայց արդյունքը չենք տեսնում»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։