Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանն արձագանքել է ձերբակալված ռուսների վերաբերյալ Մոսկալկովայի դիմումին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան արձագանքել է Բաքվում ձերբակալված ռուսների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի դիմումին: Մոսկալկովան այս մասին խոսել է «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։
Մոսկալկովայի խոսքով՝ Ալիևան անմիջապես արձագանքել է: Ադրբեջանի օմբուդսմենը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հանգամանքների վերաբերյալ տվյալները ստուգելու համար։
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվել են հունիսի 27-ին Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների մի շարք ձերբակալություններից հետո: Հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալվել և կալանավորվել են ութ ռուսներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց առևտրի և կիբեռխարդախության կասկածանքով։