Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը․ փաստաբան
Հասարակություն
18:12 07/07/2025
Հայաստան

Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը․ փաստաբան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․

«Կարդացի «Հայկական ժամանակ» լրատվական կայքում Բագրատ և Միքայել Սրբազանների վերաբերյալ հերթական սուտը, թե իբր նրանք հացադուլի ժամանակ սնվել են: Մանիպուլացիոն կերպով մեկնաբանելով ՔԿՀ-ի տեղեկատվությունը`շարունակում են խեղաթյուրված ինֆորմացիա տարածել և փորձել արժեզրկել Սրբազաններին: Հայտնում եմ, որ երեկ հանդիպել եմ Բագրատ Սրբազանին և կարող եմ հավաստիացնել, որ Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը:

Հ.Գ. Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder