Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան. Հովհաննես Խուդոյան
Իրավունք
15:20 07/07/2025
Հայաստան

Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, արձագանքելով ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին, գրում է.

«Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղեկ գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder