Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Քաղաքական
17:31 07/07/2025
Հայաստան

Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանին ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել են  59-ը ու բոլորն էլ կողմ քվեարկել քրեականա հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրերին։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ։ Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել նաև Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Միջնորդագրերը քննարկվել են Աժ արտահերթ նստաշրջանում։  

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից