ՔՊ-ն համաձայնություն տվեց` ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի
Իրավունք
17:29 08/07/2025
Հայաստան

ՔՊ-ն համաձայնություն տվեց` ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝  ԱԺ արտահերթ նիստում ներկայացրած  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց։

Փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 62-ը։ Բոլորը կողմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորին ազատությունից զրկելուն  համաձայնություն տալու մասին միջնորդագրին։

Հիշեցնենք, որ  Գլխավոր դատախազը նախօրեին Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, որը նույնպես միաձայն՝ միայն ՔՊ խմբակցության պատգամավորների քվեարկությամբ, բավարարվել էր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder