Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում այսօր ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից, ներկայացել է քննչական կոմիտե։ Այստեղ լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց՝ այսօր իրեն կկալանավորեն։
«2020 թվականաի նոյեմբերի 9-ից հետո պայքարել եմ, հիմա էլ տեսնում եք, այքարի մեջ եմ։ Չեմ հոգնել, չեմ ընկճվել, պայքարելու եմ այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Նպատակն անձնական չէ, ներկուսակցական չէ, հայրենիք, եկեղեցի ունենալ-չունենալու խնդիրն է։ Համոզված եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և իշխանություններին հեռացնելու է»,-ասաց Ա. Սարգսյանը։
Նա կոչ արեց համախմբված պայքարել իշխանության դեմ։
«Ես ԱԺ քվեարկության արդյունքներին էլ չեմ սպասել, եկել եմ իմ ոտքով։ Իրենցից ամեն ինչ սպասելի է»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Նա սուտ և կեղծիք որակեց այն մեղադրանքները, որոնցով կալանավորվել են Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը։
«Այդ ամեն ինչը փուչիկ է։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում սրբազաններին, մեր պայքարի 16 ընկերներին մաղթում եմ ուժ ու կորով։ Մեր պայքարը հասնելու է իր նպատակին, հաղթանակ է ունենալու»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամը։
Արթուր Սարգսյանը վստահ է, որ շուտով ներխուժում լինելու է Վեհարանի տարածք։
«Այսօր ինչ տեղի է ունենում մեր երկրում, աստծո և սատանայի միջև»,-ասաց նա։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։