Հիմա այն մարդիկ, որ ԱԱԾ նկուղներում են, պայքարում են նաև այնտեղից. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
17:15 08/07/2025
Հայաստան

Հիմա այն մարդիկ, որ ԱԱԾ նկուղներում են, պայքարում են նաև այնտեղից. Գառնիկ Դանիելյան

«Ի վերջո այս չարիքի իշխանությունը հեռանալու է, իրենք շատ լավ գիտեն՝ իրենց վերջը մոտ է, քաղաքական ավարտի մասին է խոսքը»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա այստեղ էր եկել իր գործընկեր Արթուր Սարգսյանի հետ, որին այսօր քվեարկությամբ զրկեցին անձեռնմխելիությունից։ Թե Արթուր Սարգսյանի, թե սրբազանների, թե «Սրբազան պայքարի» անազատության մեջ գտնվող մասնակիցների դեմ առաջադրված մեղադրանքները նա շինծու որակեց, ասաց, դրանից իրենք ոչ թե տկարանում են, այլ ուժեղանում։

«Բռնաճշումները փորձում են սաստկացնել, վախի մթնոլորտ տարածել։ Դա չի անցնելու, մեզ պատահած ամեն երկրորդ մարդն ասում է՝ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռացվեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով, իշխանությունների դեմ պայքարին անմնացորդ նվիրված մարդիկ կան, որոնց ընտանիքները, հարազատները թիրախավորվել են, գույքը վնասել են, բայց նրանք չեն նահաջել։

«Հիմա այն մարդիկ, որ ԱԱԾ նկուղներում են, պայքարում են նաև այնտեղից, որևէ մեկը չի հրաժարվել պայքարից։ Սա նյարդերի պայքար է, տասնյակ մարդկանց տանում են ոստիկանություն։ Մեր պայքարը խաղաղ մեթոդներով է, այն իր արդյունքը տալու է»,-ասաց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder