Միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի
Մշակույթ
17:48 08/07/2025
Հայաստան

Միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով:

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում:

«Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Խամաճիկների թատրոնի պարզ և ընկալելի բեմադրության շնորհիվ ներկայացումը դրական ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կողմից:

Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը հանդիսանում է տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնը և անցկացվում է 1993 թվականից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder