Մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել․ Սեյրան Օհանյան
Քաղաքական
18:27 08/07/2025
Հայաստան

Մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել․ Սեյրան Օհանյան

«Մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից՝ ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Ինձ զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ, հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրի, դրա համար ներկայացել եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը, որին ևս զրկել են անձեռնմխելիությունից։

Թե ո՞ր դրվագների հետ հետ համաձայն չէր, Օհանյանն ասաց․ «Ես ստորագրել եմ մի փաստաթղթի տակ, որն ասում է՝ նախաքննական գաղտնիք չհրապարակել։  Իմիջիայլոց, շատ հետաքրքիր փաստաթղթի տակ եմ ստորագրել։ Իրականում Ազգային ժողովի ղեկավարության, Ազգային ժողովի ամբողջ պատգամավորական կազմի, ՔՊ-ի մասնակցությամբ տարբեր դրվագներ, տարբեր երևույթներ իրենք բացահայտել են։ Էլ չեմ ասում, որ ելնելով իմ առողջական վիճակից, իրենք պետք է սա հետաձգեին և  մեկնաբանել են, որ ես առողջական խնդիրներ չունեմ։ Վերջին 1․5 ամսվա ընթացքում, մայիսի 22-ից մինչև հունիսի 1-ը մեկ անգամ, նախաինսուլտային վիճակ է եղել մոտս, և 2-րդ-ը՝ պրոթեզի, ողնաշարի, վերականգնողական գործողությունների, պրոթեզի վերանորոգման,  սպասարկման հետ կապված խնդիրներ են եղել։ Այս խնդիրների լուծմամաբ եմ զբաղված եղել։  Այսինքն, որևէ առիթ չեմ տվել այս տարիների ընթացքում՝ սկսած 1992 թվականի սեպտեմբերի տասից, երբ վիրավորվել եմ, որ ինչ-որ փաստաթղթով, իմ առողջական վիճակով ես թաքնված լինեմ»։

Քաղաքական պատվեր են կատարում, թե ոչ, Սեյրան Օհանյանի կարծիքը հետևյանն է․

«Ակնհայտ է, որ այսօր ոչ միայն իմ նկատմամբ, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում որոշ արժեքների, հոգևոր արժեքների, որոշ անհատների նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Ես կարող եմ է ասել հետևյալը՝   քաղաքական գնահատական չէի տա, եթե այս գործընթացը, որի շրջանակներում ես ցուցմունք եմ տվել 2018 թ․-ին, հենց այն ժամանակ էլ որոշում ընդունվեր։ Ես քաղաքական չէի համարի, եթե այս գործընթացի հետ կապ չունենար իմ գործընկերը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։ Ընդհանուր առմամբ հետապնդումների շարքը շարունակական է՝ և՛ հոգևոր մեր արժեքների նկատմամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպիսի ազգային բարերար, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, նրա նկատմամբ և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder