Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք․ Սերգեյ Հարությունյան
Հասարակություն
20:35 08/07/2025
Հայաստան

Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․

«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ: Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև` ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder