Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ը պետականացնելու հիմքեր ստեղծող օրենքների փաթեթը
Քաղաքական
22:38 08/07/2025
Հայաստան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ը պետականացնելու հիմքեր ստեղծող օրենքների փաթեթը

ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder