Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ի և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարները բանակցել են Բաքվում
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ։ Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից ռուս քաղաքացիների տարհանումը կազմակերպելու համար»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են արտակարգ իրավիճակների ծառայությունների միջև երկկողմանի գործընկերությունը։