Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան
Քաղաքական
19:59 09/07/2025
Հայաստան

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:

Դա այն դեպքում, եթե պարտությունը պատերազմում իրական լիներ, այլ ոչ նախապես ծրագրավորած(դավաճանություն):

Քանի որ դա տեղի չունեցավ, մյուս տարբերակն այն էր, որ առանց որևէ բացառության, ոչ մի քպ-ական չպետք է կարողանար հայտնվել որևէ հանրային վայրում: Պետք է եթարկվեյին ամենադաժան վերաբերմունքի՝ պետական դավաճանին հարիր...

Եվ քանի որ դա ևս տեղի չունեցավ, հայտնվեցինք այնտեղ, որտեղ այսօր ենք:

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է:

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ:

Իսկ հետևանքները կրելու ենք բոլորս, ոչ թե միայն քպ-ն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder