Մահացել է գյումրեցի շախմատիստ Արտուշ Քոչարյանը
Հասարակություն
10:19 09/07/2025
Հայաստան

Մահացել է գյումրեցի շախմատիստ Արտուշ Քոչարյանը

44 տարեկան հասակում կյանքից հեռացել է գյումրեցի շախմատիստ և մարզիչ-մանկավարժ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցառումների և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Արտուշ Քոչարյանը: Մահազդը հրապարակել է Շախմատի ֆեդերացիան։

«Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ն, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 19/1 հասցեում գտնվող «Վան» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Արտուշ Քոչարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է տեղեկատվության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder