Հուլիսի 13-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Հասարակություն
19:13 09/07/2025
Հայաստան

Հուլիսի 13-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

«Prepa» ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ «PREPA RUN»-ի ընթացքում հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. - Խանջյան - Թումանյան - Սարյան - Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները: 
Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն: 
Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder