Հռոմի պապը Զելենսկուն առաջարկել է Վատիկանում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել
Քաղաքական
17:24 09/07/2025
Աշխարհ

Հռոմի պապը Զելենսկուն առաջարկել է Վատիկանում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել

Հռոմի պապն առաջարկել  է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վատիկանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու։ Այս մասին հաղորդվում է Սուրբ Աթոռի քարտուղարության հայտարարության մեջ։

«Հռոմի պապը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ողջունելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Վատիկանում կայանալիք բանակցություններին», - ասվում է փաստաթղթում։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 9-ին ժամանել է Հռոմ, որտեղ հանդիպել է Իտալիայի նախագահի հետ։

Ուկրաինացի առաջնորդը նաև հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder