Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարիա Զախարովան՝ Հայաստանի դեսպանի՝ Ռուսաստանի ԱԳՆ կատարած այցի մասին
Հաշվի առնելով մեր երկրների և ժողովուրդների միջև սերտ կապերը, Հայաստանի հետ երկկողմանի երկխոսությունը բազմակողմանի բնույթ ունի։ Այս մասին հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի դեսպանի այցը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
«Հուլիսի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու. Գալուզինը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ.Բ. Արսենյանի հետ։
Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նրանք համաձայնեցրին ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը»,-ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հարցին, թե առաջիկայում ինչ շփումներ են քննարկվում և արդյոք մոտ ապագայում պաշտոնյաների այցեր են նախատեսվում Մոսկվա և Երևան՝ Զախարովան պատասխանել է. «Երկկողմ երկխոսությունը, հաշվի առնելով մեր երկրների և ժողովուրդների միջև սերտ կապերը, բազմակողմանի բնույթ ունի: Տարվա սկզբից ի վեր արդեն տեղի են ունեցել մի քանի բարձր մակարդակի այցելություններ։
Մենք հայտարարում ենք շփումների և այցելությունների մասին, երբ դրանք արդեն համաձայնեցված են, և կա փոխադարձ ըմբռնում դրանց մասին հայտարարելու հնարավորության վերաբերյալ: Հենց որ կարողանանք, անպայման ժամանակին կտեղեկացնենք ձեզ»: