Իրենք ջարդում, փշրում են ժողովրդին, որպեսզի կատարեն այն ծրագիրը, ինչի համար 2018 թ.-ին զավթեցին իշխանությունը. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
14:29 09/07/2025
Հայաստան

Իրենք ջարդում, փշրում են ժողովրդին, որպեսզի կատարեն այն ծրագիրը, ինչի համար 2018 թ.-ին զավթեցին իշխանությունը. Մետաքսե Հակոբյան

«Այս դատարանի որոշումը, որ կա՝ դատարանինը չէ, այն ամեն դեպքում հրահանգ է, որը կատարում են»,-Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության լսումները,  ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով որ 15 օրվա ընթացքում նույն հոդվածով և ձևով առանց ձերբակալվածներին հարցեր տալու դատարանը նույն որոշումն է կայարել։

Արցախի պատգամավորը կասկած հայտնեց, որ Արթուր Սարգսյանի դեպքում  բացառություն կլինի։

Անդրադանալով իշխանությունների վարքագծին՝ Հակոբյանն ասաց. «Հայաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին և ագրեսիվ են գործում, որովհետև արտքաին քաղաքական դաշտում տեղի ունեցողը ներքին կառավարման կարիք ունի»։

Հակոբյանը բացատրեց, որ վերջերս օկուպացված Ստեփանակերտում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային հարցերը քննարկվում են օկուպացված հայկական քաղաքում և վերաբերում են հիմնականում Հայաստանի սուվերեն տարածքներին, բայց մեր պետությունը ներկայացված չէ։

«Այս ամենից պարզ է դառնում, որ կա արտաքին քաղաքական որոշում և այդ որոշումը Հայաստանի համար հաստատ լավը չէ։ Այդ որոշումն ընդունելիս ՀՀ իշխանություններն արդեն գոյություն էլ չունեն, հետևաբար այն ցասումը, որ տեղի պետք է ունենա ժողովրդի կողմից, ինչ-որ կերպ պետք է կառավարել։ Իսկ ինչու է այսպես ագրեսիվ կառավարվում, որովհետև այս իշխանությունները վախենում են բոլորից, տարբեր երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Արևմուտքից, չեն վախենում սեփական ժողովրդից։ Իրենք ջարդում, փշրում են ժողովրդին, որպեսզի ի վերջո կատարեն այն ծրագիրը, ինչի համար 2018 թ.-ին զավթեցին իշխանությունը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder