Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ N զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
5-րդ ալիքը հայտնում են, որ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա։ Panorama.am-ը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից հարցրեց, թե պայթյունից քանի զինծառայող է վիրավորվել։ Նա պատասխանեց, որ ՊՆ հաղորդագրությունից ավելի ոչինչ չի կարող ավելացնել։