Սամվել Կարապետյանը նոր դատական հայցեր է ներկայացրել ՔՊ-ականների դեմ
Քաղաքական
17:39 09/07/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը նոր դատական հայցեր է ներկայացրել ՔՊ-ականների դեմ

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որն այմ գտնվում է անազատության մեջ, ևս մի քան հացեր է ներկայացրել ՔՊ-ականների դեմ։

Նա դատարանից խնդրել է պարտավորեցնել Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ներողությոն խնդրել, ինչպես նաև հերքել իր երկու գրառումները, ինչպես նաև պահանջել է 9 մլն դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։

«Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ ․ ․ ․ Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․» վիրավորական արտահայտությունների համար Նազելի Հրաչի Բաղդասարյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել»,-գրել էր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ս. Կարապետյանը դատարանից խնդրել է Նազելի Բաղդասարյանից հօգուտ իրեն բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Եվս մեկ հայց նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի աշխաակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ։

«Դատարանին խնդրում եմ՝6.1. (1). «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», (2) «... պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», (3) «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին», (4) «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», (5) «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է ...» վիրավորական արտահայտությունների համար Տարոն Արթուրի Չախոյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից»,-ասված է հայցում։

Ս. Կարապետյանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Տարոն Չախոյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Տարոն Արթուրի Չախոյանին պատկանող նույն պաշտոնական էջում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել է, բացի այդ Տարոն Չախոյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։

Ս. Կարապետյանը նման հայցեր ներկայացրել է նաև իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Նա դատարանին խնդրել է պարտավորեցնել Բաղդասարաանին հերքելու իր մասին տարածած տեղեկությունները, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Ս. Կարապետյանի հաջորդ հայցի պատասխանողը Հարություն Մկրտչյանն է, ով «Հայկական Ժամանակ» և «Առաջին» լրատվական-վերլուծական (1in TV) ԶԼՄ-ներին արված հարցազրույցներում, ինչպես նաև 27.06.2025 թվականներին «facebook.com» սոցիալական կայքի էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր 17.06.2025 թվականի հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Կարապետյանը պահանջել է հերքում, ինչպես նաև բռնագանձել 9 մլն դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։

Ավելի վաղ նա հայցեր էր ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին ու Հայկ Կոնջորյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder