Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Քաղաքական
15:46 09/07/2025
Հայաստան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ 

ՊՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ