ՊՆ N զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Իրավունք
10:33 09/07/2025
Հայաստան

ՊՆ N զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

5-րդ ալիքը հայտնում են, որ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա։ Panorama.am-ը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից  հարցրեց, թե պայթյունից քանի զինծառայող է վիրավորվել։ Նա պատասխանեց, որ  ՊՆ հաղորդագրությունից ավելի ոչինչ չի կարող ավելացնել։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊՆ N զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում