Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՊՆ-ից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։