Արթուր Սարգսյանի կալանքի հարցով նիստն ավարտվեց
Քաղաքական
15:12 09/07/2025
Հայաստան

Արթուր Սարգսյանի կալանքի հարցով նիստն ավարտվեց

Արթուր Սարգսյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Նիստից դուրս եկած փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ որոշումը կհրապարակվի առվազն 2-3 ժամ հետո։

Պաշտպանական կողմը հարցեր է հնչեցրել, թե ինչո՞ւ է Աջափնյակի դատարանի հերթապահության պարագայում գործը մակագրվել Ավանի նստավայրին։ Նշենք, որ Ա. Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննել է դատավոր Արտակ Կարապետյանը։ Սա հենց նույն դատավորն է, որը երկու ամսով կալանավորեց հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

Փաստաբանն ասաց, նախկինում նրան ճանաչել է, անաչառ, օբյեկտիվ դատավոր է։ Բայց թե ինչ որոշում կկայացնի այս գործով, որևէ բան ասել չի կարող։

«Ես որպես իրավաբան գտնում եմ, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ։ Արթուր Սարգսյանը ելույթ ունեցավ, ևս մեկ անգամ պնդեց, որ սա կապված է իր քաղաքական գործունեության հետ, ես էլ որպես իրավաբան տեսնում եմ, որ չկա հիմնավոր կասկած, ես գտնում եմ, որ կան մտավախություններ, որոնց մասին իմ պաշտպանյալն է հայտարարում»,-ասաց Ս. Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Սարգսյանի կալանքի հարցով նիստն ավարտվեց