Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հռոմի պապը Զելենսկուն առաջարկել է Վատիկանում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել
Հռոմի պապն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վատիկանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու։ Այս մասին հաղորդվում է Սուրբ Աթոռի քարտուղարության հայտարարության մեջ։
«Հռոմի պապը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ողջունելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Վատիկանում կայանալիք բանակցություններին», - ասվում է փաստաթղթում։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 9-ին ժամանել է Հռոմ, որտեղ հանդիպել է Իտալիայի նախագահի հետ։
Ուկրաինացի առաջնորդը նաև հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։
