«Հրապարակ». Ասում են, որ գաղտնալսումներն արվել են անգլիական հետախուզական ծառայությունների կողմից
Օրվա մամուլ
08:15 09/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ասում են, որ գաղտնալսումներն արվել են անգլիական հետախուզական ծառայությունների կողմից

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հեղաշրջման պլան»-ի բացահայտումից և այդ վարույթով Բագրատ սրբազանին ու նրա մի քանի համակիրներին կալանավորելուց հետո շատերի մոտ է հարց ծագում՝ որտեղի՞ց են հայտնվել խոսակցությունների ձայնագրությունները` դրանք ինչ-որ մե՞կն է ընդդիմության շարքերից ձայնագրել, թե՞ հատուկ ծառայություններն են գաղտնալսել։ Օրինակա՞ն են, թե՞ անօրինական:

Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ գաղտնալսումներն արվել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ՝ անգլիական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք ավելի գլոբալ ծրագիր ունեն: Օրինակ՝ այն, որ այս գաղտնալսումներով ավելի ամրապնդեն իշխանության դիրքերը՝ ընդդիմությանը տեռորիստներ ներկայացնելով, ապա հակառուսական ալիք բարձրացնելով և Ռուսաստանին այս տարածքից դուրս մղելով։ Մեզ չհաջողվեց ճշտել, թե որքանով է այս տեղեկատվությունը մոտ իրականությանը: Բայց այն փաստը, որ այդ ձայնագրությունները կալանքի սանկցիայի ժամանակ չեն ներկայացվել դատարան, արդեն շատ խոսուն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ասում են, որ գաղտնալսումներն արվել են անգլիական հետախուզական ծառայությունների կողմից