Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի՝ հանդիպելու Ալիևին
Քաղաքական
12:05 09/07/2025
Հայաստան

Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի՝ հանդիպելու Ալիևին

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder