Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար. «Ազատություն»
«Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,-«Ազատության» հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
«Ազատություն» - Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության:
Սաֆարյան - Այո:
«Ազատություն» - Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:
Սաֆարյան - Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել:
«Ազատություն» - Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը:
Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները:
«Ազատություն» - Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն:
Սաֆարյան - Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։