Երևանում 27-ամյա տղան սկսել է բղավել, պառկել գետնին և բարձրացել է «Nissan»-ի վրա
Հասարակություն
21:35 10/07/2025
Հայաստան

Երևանում 27-ամյա տղան սկսել է բղավել, պառկել գետնին և բարձրացել է «Nissan»-ի վրա

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին-Տերյան խաչմերուկի մոտ «Սանտինո» սրճարանի դիմաց ոչ ադեկվատ վիճակում գտնվող քաղաքացի կա, ով բղավում, պառկում է գետնին, հանում է հագուստները, ինչպես նաև բարձրացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասել տանիքը և բեռնախցիկը։

«Նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները օգտագործելով հատուկ միջոց նշված քաղաքացուն կարողանում են ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ այդ քաղաքացին  մարզերից մեկի բնակիչ 27-ամյա Վանուշ Մ․-ն է, ով ոստիկանությունում ևս շարունակելով դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, բղավել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով բաժնի բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder