Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի աշխարհի ամենահեղինակավոր Լոկառնոյի կինոփառատոնը
Մշակույթ
13:33 10/07/2025
Հայաստան

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի աշխարհի ամենահեղինակավոր Լոկառնոյի կինոփառատոնը

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Արտոյի երկիրը», որպես Հայաստան-Ֆրանսիա համատեղ արտադրության է, լինելու է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը և իր համաշխարհային կինոպրեմիերան ազդարարելու է այդ կերպ։

«Սա նշանակում է, որ օգոստոսի 6-ին սկսվող կինոփառատոնում, որին ներկա են ու մասնակցում են հազարավոր մարդիկ ողջ աշխարհից, շուրջ 8000 հանդիսական «Պիացցա Գրանդե»-ում դիտելու է Հայաստանի մասնակցությամբ ֆիլմ, դիտելու է հայ կինոռեժիսորի ֆիլմ, լսելու և խոսելու է Հայաստանի մասին, որը չի կարող հպարտության, ուրախության, արժանապատվության զգաումներ չառաջացնել»,- նշում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder