«Հրապարակ». Ինչ կարծիք է տիրում ՔՊ-ի ներսում Սամվել Կարապետյանի խոստացած պայքարի շուրջ
Օրվա մամուլ
08:12 10/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ կարծիք է տիրում ՔՊ-ի ներսում Սամվել Կարապետյանի խոստացած պայքարի շուրջ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա և կվերադառնա Ռուսաստան։

ՔՊ «ստարիկներից» մեկը երեկ պատրաստ էր գրազ գալ կուսակցի հետ՝ սրա շուրջ, քանի որ «հարուստ մարդիկ ամենավախկոտն են, Սամվել Կարապետյանն արդեն ճաշակել է դժվարությունների», ինչպես Փաշինյանն է ասում` «պետության համը»։

Հավանաբար, Փաշինյանն է թիմին հանգստացրել՝ փորձելով փարատել շատերի մտահոգությունը։ Սակայն վերջին ռեպրեսիաներից ակնհայտ է, որ Փաշինյանի վախերն առասպելական չափերի են հասել, և նա ամենուր վտանգ է տեսնում, իշխանությունից զրկվելու տագնապն էլ վերածվել է պարանոյայի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder