Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
08:06 10/07/2025
Հայաստան
ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել
ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային:
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովայի հետ:
Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
Երկրորդ փուլի երկրորդ պարտիան կմեկնարկի հուլիսի 10-ին՝ ժամը 15:00-ին:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder