Հովհաննես Հարությունյան լա՞վ եք, պարապո՞ւմ եք․ Անուշ Պողոսյանը մասնակցելու է ԲԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին
Առողջություն
19:02 10/07/2025
Հայաստան

Հովհաննես Հարությունյան լա՞վ եք, պարապո՞ւմ եք․ Անուշ Պողոսյանը մասնակցելու է ԲԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հայտ է ներկայացրել ՀՀ ԱՆ պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթներին մասնակցելու համար։

Նա տեղադրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ Նարեկ Զեյնալյանի լուսանկարը և գրել. «Քո դեմքը, երբ ասում են, որ Պողոսյան Անուշը մասնակցելու է մրցույթին։ Հովհաննես Հարությունյան լա՞վ եք, պարապո՞ւմ եք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder