«Ժողովուրդ». Իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա. Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը
Օրվա մամուլ
08:25 10/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա. Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադևոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։ Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, և որ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը:

Քաղաքական իշխանության ներսում անգամ խոսել են բանտերում ինքնավնասման ու դեռ ավելին՝ դատապարտյալների ու կալանավորների կյանքին վերջին տալու աղաղակող, ըստ ՔՊ-ի՝ աճող դեպքերի մասին։ Այս տարվա 6 ամիսների ընթացքում 11 մահ է գրանցվել, որից 5-ը՝ ինքնասպանություն։ Եվ ահա, չի բացառվում, որ քաղաքական թիմում Ծովինար Թադևոսյանին փոխարինող կգտնեն, ինչը, միաժամանակ, հեշտ գործ չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder