Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցանկացած հարձակում Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի վրա, նպատակ ունի հավատացյալ համայնքին զրկելու եկեղեցի լինելու շնորհից. Տեր Հայկազուն
«Հոգևորականին և եկեղեցուն տարանջատելու բոլոր փորձերը որևէ հիմք չեն կարող ունենալ, որովետև եկեղեցին Քրիսոտոսին հավատացողների այն բազմությունն է, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ, ուրեմն ոչ ամեն մի հավաք կարող է կոչվել եկեղեցի, այլ այն հավաքը, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ»,- ասում է Տեր Հայկազուն քահանա Սահակյանը։
Տեր Հայկազունու խոսքով, երբ մենք եպիկոսպոսին տարանջատում ենք եկեղեցուց, ըստ էության, եկեղեցին դադարում է եկեղեցի լինելուց։
«Սա հանդիսանում է Առաքելական բոլոր եկեղեցիների հիմքը։ Եթե մենք որևէ եպիսկոպոսի, թեմակալ առաջնորդի կամ Հայրապետի անջատում ենք իր հոտից, հոտը դադարում է եկեղեցի լինելուց։ Ուրեմն ցանկացած այս տեսակ հարձակում Հայոց Հայրապետի, թեմակալ որևէ առաջնորդի վրա, նպատակ ունի հավատացյալ համայնքին զրկելու եկեղեցի լինելու շնորհից»,- ասում է Հայկազուն քահանա Սահակյանը։
Նա նաև նշում է, որ կառավարությունն ու հարող շրջանակները հաճախ եկեղեցականներին մեղադրում են այլ երկրների գործակալ լինելու մեջ, մեղադրում են մասնավորապես Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, КГБ –ի աշխատող լինելու մեջ։
«Բոլոր նման մեղադրանքերը, ըստ էության, բանականություն ունեցող մարդու համար սին են. մեղադրանքը եթե կա ու նման հանցանքն առկա է, ուրեմն վաղուց համապատասխան մարմինները պետք է ձեռնարկած լինեին համապատասխան գործընթացը, այդ մարդկանց դատապարտած լինեին իրավական բոլոր նորմերի համաձայն։ Իսկ քանի որ նման լուրերը պտտվում են որպես դեղին մամուլի, բամբասանքի մակարդակով, ուրեմն պետք է արձանագրենք, որ 7 տարվա ընթացքում ոչ մի նման լուր ոչ մի հաստատում չունեցավ։ Ուրեմն սրանով արդեն իսկ բանական մարդը պետք է հասկանա, որ այս բամբասանքներին որևէ տեղ տալու իմաստ չկա։
Եկեղեցին հետապնդում է հայ ժողովրդի ու պետականության շահը»։