Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ահա թե ինչպես են գաղտնալսել. Սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։ Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը և ձայնագրությունները։
Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։ Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, և մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետևել, և հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու և ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար։
Պարզվում է՝ ժուչոկի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձևն է եղել՝ առանց ուշադրություն հրավիրելու, տևական ժամանակ գաղտնալսելու տարածքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։