Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է
Իրավունք
17:08 10/07/2025
Հայաստան

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։
Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչուհին: Նա Միկրոշրջան 4-րդ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ հափշտակած կախազարդը հայտնաբերվել է։

49-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

`

Աղբյուրը`Panorama.am
Placeholder