Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրեդ Շերման. Խորապես մտահոգված եմ Սամել Կարապետյանի ու հոգևորականների ձերբակալություններով
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իր մտահոգություններն է փոխանցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիկթ Մակունցին։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Որպես Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ նվիրվածության վրա։ Այսօր ավելի վաղ այս մտահոգությունները հայտնեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»,-գրել է նա։
