ԱԱԾ աշխատակիցները տակն ու վրա են արել Գեղամ Մանուկյանի տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքական
09:56 10/07/2025
Հայաստան

ԱԱԾ աշխատակիցները տակն ու վրա են արել Գեղամ Մանուկյանի տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խուզարկության ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամ Գեղամ Մանուկյանի տունը ԱԱԾ աշխատակիցները բառի բուն իմաստով տակուվրա են արել։
Այս պահին առկա տվյալներով, ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել։

Ավելի վաղ ՀՅԴ-ից հայտնել էին, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԱԾ աշխատակիցները տակն ու վրա են արել Գեղամ Մանուկյանի տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ