Քննչական կոմիտեն արգելում է փաստաբաններին տեսակցել վստահորդրներին
Իրավունք
10:57 10/07/2025
Հայաստան

Քննչական կոմիտեն արգելում է փաստաբաններին տեսակցել վստահորդրներին

Մոտ 40 րոպե Քննչական կոմիտեն արգելում է փաստաբաններին տեսակցել վստահորդրներին

Այս պահին ոստիկանները վկայի կարգավիճակով հարկադրաբար ՔԿ են ներկայացրել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանին։

 ՔԿ ծառայողները մուտքի դուռը չեն բացում ոչ միայն փաստաբանների առջև, այլ նաև Գևորգ Մուրադյանի և ոստիկանների։

Փաստաբանները և Աժ պատգամավորները փորձեցին ետևի մուտքից ներս մտնել Քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության շենք, սակայն դա նույնպես նրանց չհաջողվեց։

«Առավոտյան երբ եկան խոզարկության, հեռախոսս ուզեցին, մերժեցի, որովհետև պատգամավոր եմ,անձեռնմխելիություն ունեմ։ Սկսեցին խուզարկել երեխաների կնունքի կասետը գտան»։ Հետո շատ անակնկալ վերևից զանգ ստացավ։ Մինչ այդ ձերբակալման կալանքի մասին ոչ մի խոսք չկա, ասացին, որ Տարոնն ուղղակի պետք է գա իրենց հետ որ արձանագրությունը ստորագրի։ Զանգից հետո ինձ կանչեց բալկոն փորձեց հեռախոսը ձեռքիցս խլել, ձեռքս էլ վնասվեց, ոչինչ իրենք էլ վնասվեցին»,-Քննչական կոմիտեի դիամց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

նա հայտնեց որ ձերբակալել են ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներ իր որդուն, Արսեն Մարտոյանին, Գևորգ Մուրադյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննչական կոմիտեն արգելում է փաստաբաններին տեսակցել վստահորդրներին