Կառավարությունը ՎԶՄԲ-ից 96.4 մլն եվրոյի հերթական վարկն է վերցնում՝ պետական պարտքը հասցնելով 12 մլրդ դոլարի
Տնտեսություն
12:46 10/07/2025
Հայաստան

Կառավարությունը ՎԶՄԲ-ից 96.4 մլն եվրոյի հերթական վարկն է վերցնում՝ պետական պարտքը հասցնելով 12 մլրդ դոլարի

Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ վարկային հերթական համաձայնագրի ստորագրման նախագծին համաձայնություն տվեց, որի մասին Կառավարության նիստին զեկուցեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

ՎԶՄԲ-ից կառավարությունը վարկ կվերցնի և պետական պարտքը կմեծացնեի 96.4 մլն եվրոյով։

Արման Խոջոյանը հայտնեց, որ այդ գումարները կուղղվեն զբոսաշրջության առանձնացված 20 կլաստերներից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս, Եղեգիս։

Ծրագրերի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը ՎԶՄԲ-ից 96.4 մլն եվրոյի հերթական վարկն է վերցնում՝ պետական պարտքը հասցնելով 12 մլրդ դոլարի