Հրդեհ՝ Աշտարակում
Հասարակություն
11:13 11/07/2025
Հայաստան

Հրդեհ՝ Աշտարակում

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։30-ին։ Այրվել են տան տանիքի (250 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), խոհանոցում՝ գույքը, կենցաղային իրեր և տեխնիկան, վնասվել են՝ օդորակիչը, պատուհանները և դուռը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի հետագա տարածումը դեպի տանիք և հարակից սենյակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Աշտարակում