Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային
Հասարակություն
21:45 11/07/2025
Տարածաշրջան

Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային

2025 թ առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 390.8 հազար ՀՀ քաղաքացի։ Այդ մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն։

Այցելուների թվով առաջինը ՌԴ-ն է 581.1 հազար զբոսաշրջիկ։ Չնայած թուրքերը նախորդ տարվա համեմատ 14.5 %-ով ավելի քիչ են այցելել Վրաստան, բայց նրանք զբոսաշրջիկների թվով երկրորդն են՝ 533.6 հազար այցելուով։

Չորրորդ հորիզոնականում իսրայելցիներն են 171.3 հազար զբոսաշրջիկով, 5-րդում՝ ադրբեջանցիներն են՝  135.2 հազարով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder