Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը
Քաղաքական
19:46 11/07/2025
Հայաստան

Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder