Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև. Ստեֆան Դյուժարիկը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։
«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար ժամանակ լարվածություն են ապրում։ Մենք հիշում ենք մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և դա համարում ենք շատ դրական զարգացում։ Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին»,-ասել է Դյուժարիկը։